Ծեծել են «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրին
Մարտի 20-ին «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրությունում ծեծկռոտւք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից, շաբաթ օրը, ժամը 16.30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Մանվել Կիրակոսյանը` հայտնելով, որ «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրությունում զենքով հարվածել են գլխին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, խմբագրության մուտքի մոտ, Մ. Կիրակոսյանը վիճաբանել է գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի հետ, ձեռքերով հարվածել նրան, գցել գետնին և ծեծի ենթարկել: Այդ պահին աշխատասենյակ է մտել Գ. Մկրտչյանի որդին` Վահան Մկրտչյանը, որը տեսնելով Մ.Կիրակոսյանի կողմից հորը ծեծելու փաստը, իր մոտ եղած մահակով հարվածել է Մ.Կիրակոսյանի գլխին և պատճառել վնասվածք:
Մ. Կիրակոսյանի և Գ. Մկրտչյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
ArmAr.am












