Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքերը հայության դեմ պայքարի նոր մարտավորություն են մշակում

Մարտ 23, 2010թ. 10:30

Turkia-mejlisԹուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են նորանոր առաջարկներ ներկայացնել իշխանություններին` թե ինչպե՞ս դիմակայել Հայոց Ցեղասպանության միջազգային արշավին, ի՞նչ նոր մարտավարություն մշակել այս ուղղությամբ, և ի՞նչ ընթացք տալ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին:

«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) կուսակցության պատգամավորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահությանը  առաջարկ են ներկայացրել այս հարցերի ուղղությամբ թուրքական մեջլիսում լիագումար նիստ գումարել:

Ինչպես փոխանցում է թուրքական «Զաման» թերթը`  ներկայացված առաջարկում հիշեցվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի ընդունած Ցեղասպանության բանաձևերի մասին: Թուրքական ընդդիմությունն առաջարկում է` հայության միասնականության դեմ պայքարելու համար մեկտեղել թուրքական ուժերը:

Ժողովրդահանրապետականների համոզմամբ` մեջլիսում արձանագրությունների սառեցված վիճակը նպաստում է, որպեսզի թուրքական պետության վրա այդ ուղղությամբ գործադրվող ճնշումները շարունակվեն: Հետևապես նրանք կարծում են, որ Թուրքիան պետք է ստորագրի արձանագրությունները:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն