Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք աշակերտի հերթական խեղկատակությունը

Մարտ 23, 2010թ. 12:30

FranciaArmAr.am-ը դեռ նոյեմբերի 18-ին գրել էր այն մասին, որ Ֆրանսիայի Նանս քաղաքի քոլեջներից մեկի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել էր այն պատճառով, որ իր ստեղծագործական շարադրության մեջ  Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող մտքեր էր արտահայտել:

Հիշեցնենք, քոլեջի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց Ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր թեմայի շուրջ` շարադրության մեջ գրել է. «Նույնիսկ եթե ցեղասպանություն տեղի է ունեցել` հայերն արժանի էին դրան»: Ֆրանսիացի ուսուցիչը դպրոց էր հրավիրել թուրք աշակերտի հորը և բացատրել, որ տղան Ֆրանսիայի օրենքների համաձայն հանցանք է գործում` ուրանալով Հայոց Ցեղասպանությունը:

Թուրքական պարբերականին տված հարցազրույցում տղայի հայրը` Մեհմեդ Դողանն ասել էր, որ  չնայած ինքը ևս չի հավատում, որ Հայոց Ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց չի էլ կարող ընդունել իր որդու գրածը, թե հայերն արժանի էին ցեղասպանության:

Քոլեջի տնօրենը հայտարարել էր, որ ինքն ամբողջությամբ կիսում է իր պատմության ուսուցչի դիրքորոշումը, քանի որ նա հանդես է եկել ճշմարտության պաշտպանի դիրքերից, հետևապես, ուսուցիչը ճիշտ է արել, որ  պատիժել է` իրականությունը մերժող  թուրք տղային: Այս ամենն ավարտվեց նրանով, որ  13-ամյա Մուստաֆա Դողանը գրավոր ներողություն էր խնդրել, իսկ դպրոցի տնօրինությունը բավարարվել է այդքանով և օրակարգից հանել Մուստաֆային դպրոցից հեռացնելու հարցը:

Սակայն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը մեծ կաևորություն տալը շարունակում է խիստ նյարդայնացնել թուրքերի:  Եվ ահա,  կրկին թուրքական դպրոցականի հերթական խեղկատակության ականատեսն ենք դառնում. այս անգամ դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Ստրասբուրգի միջնակարգ դպրոցներից մեկում:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` օրեր առաջ դպրոցի երգեցողության դասաժամին ուսուցիչ Դանիել Էլբազը դասի ժամանակ երգել է հայազի մեծ երաժիշտ Շարլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը, որից հետո բաժանել է երգի բառերը եւ Ցեղասպանության մասին պատմող մեկ էջանոց տեքստ: Նրանում գրված է  հետևյալը.«Թուրքիայում հայերի նկատմամբ առաջին ցեղասպանությունը իրականացվել է Աբդուլ Համիդի օրոք` 1894-1896 թվականներին, իսկ երկրորդը` 1915-ին, որի ընթացքում զոհվել է 1.5 միլիոն հայ: Բացի այդ, արեւելյան տարածքներում կենդանի մնացած 200 հազար հայերին ռուսական բանակն է փրկել, իսկ մնացած երեխաների մեծ մասին ուղարկել են իսլամական դպրոցներ, որտեղ նրանք բռնի մահմեդականացվել են: Թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայում 1915-ի իրադարձությունները Ցեղասպանություն նկարագրողներին կալանք է սպասվում»:

Աշակերտները կարդացել են տեքստը, այնուհետ ուսուցիչը դարձյալ պատմել է, թե ինչպես են թուրքերը իրականացրել ցեղասպանությունը եւ նշել, որ Թուրքիան առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու չի կարող մտնել Եվրամիություն: Այդ պահին դասարանի միակ թուրք աշակերտ 14-ամյա Էդանուրը հակադրվել է ուսուցչին, և պնդել է, որ Թուրքիայի ԵՄ չանդամակցելու  պատճառը ոչ թե  Հայոց ցեղասպանությունն է, այլ այն, որ Թուրքիան մահմեդական երկիր է:

Ֆրանսիացի ուսուցիչը դարձյալ ստիպված է եղել թուրք աշակերտին հիշեցրել, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է Ֆրանսիայում, եւ խիստ նկատողություն է արել թուրք աշակերտին:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն