Շենքում ռումբ չկա
Մարտ 23, 2010թ. 14:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունից հաղորդում են, որ մի շարք գերատեսչությունների աշխատակիցների համատեղ ուժերով անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ չկա:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանված աշխատակիցներին շենք մտնել կթույլատրվի ավելի ուշ։
ArmAr.am












