Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Դամասկոսի համալսարանում
Մարտ 23, 2010թ. 15:30
Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: ՀՀ Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր:
ArmAr.am












