Մարտի 25- 26-ը ՀՅԴ-ն նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով
Մարտ 23, 2010թ. 17:05
ՀՅԴ-ն մարտի 25- 26-ը նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով, որտեղ համակողմանիորեն անդրադարձ կկատարվի Հայաստանում առկա սոցիալ- տնտեսական մարտահրավերներին` նշելով նաեւ դրանց հնարավոր լուծումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս ձեւակերպմամբ` փորձ է արվելու տալ Հայաստանի սոցիալ- տնտեսական իրավիճակի ախտաճանաչումը եւ առաջարկվելու են հնարավոր լուծումներ:
Ըստ Ռուստամյանի` հնչելու են խիստ գնահատականներ, որոնց շուրջ էլ լինելու են քննարկումները:
ArmAr.am












