Վեճ՝ ինքնաթիռում
Մարտ 23, 2010թ. 17:22
Երեւան-Դուբայ առավոտյան ավիաչվերթը այսօր մեկ ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում ծագած վեճի պատճառով։ Ինչպես հայտնում են «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, ծեծկռտուքը ծավալվել է 8 ուղեւորների միջեւ, ովքեր ձերբակալվել են։ Այժմ նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Կատարվում է նախաքննություն։ Այս միջադեպի պատճառով նշյալ չվերթն իրականացվել է մեկ ժամ ուշացումով։
ArmAr.am












