Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Էրդողանը հանդիպելու է թուրքահայ համայնքի ներկայացուցչի հետ

Մարտ 24, 2010թ. 10:05

ErdoganԹուրքական «Սթար» (Star) լրատվական կայքը վկայակոչելով կառավարության աղբյուրները հայտնում են, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի ակնառու անձանցից մեկի` Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ  Պետրոս Շիրինօղլուի հետ:

Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած դեպքում Թուրքիայից կարտաքսվեն այդ երկրում անօրինական բնակության հաստատած 100 հազար հայերը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն