Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի նախարարի հետ

Մարտ 24, 2010թ. 11:35

Մարտի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային օրերի կազմակերպման ու անցկացման համար:

Նախարար Աբուդը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու հայաստանցի իր գործընկերներին եւ տուրիստական գործակալությունների ղեկավարներին համագործակցության հնարավոր մեխանիզմները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն