Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայի իշխանությունները փոշմանել են

Մարտ 24, 2010թ. 12:39

Շվեդիայից հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Ստոկհոլմ  մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը, քվերակությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, պոնտոսցի հույների, ասորիների և կելտերի ցեղասպանությունները ճանաչող ու դատապարտող օրինագիծ: Թուրքական կառավարությունն իր սովորույթի համաձայն,  ի նշան բողոքի, Ստոկհոլմից հետ կանչեց իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին:

Սակայն, ինչպես պարզվում է, Թուրքիայի իշխանությունները փոշմանել են

ու որոշել Շվեդիայից հետ կանչված դեսպան Զերգյուն Քորություրքին կրկին վերադարձնել Ստոկհոլմ` շարունակելու իր պաշտոնավարությունը:

Ինչպես  հաղորդում է «CNNTurk» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Նա հայտնել է, որ այսօր  Թուրքիայի արտգործնախարարությունը որոշում կկայացնի:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն