Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանն ընդունել է կոնֆերանսի մի խումբ մասնակիցների

Մարտ 24, 2010թ. 11:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա և Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված Արցախում անցկացվող միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:
Բակո Սահակյանը կարևորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը և  ընդգծել, որ Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են և միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներն են:
Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ ապագայում այդօրինակ զարգացումները բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք՝ խնդիրը դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության  կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Armar.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն