Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունն ու ինդդիմությունը ոչ մի ազգային ծրագիր չունի

Մարտ 24, 2010թ. 13:37

Ռուսաստանի ջավախքահայ հասարակական կազմակերպությունները  հաղորդագրություն են տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը բացարձակապես անտարբեր են Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանի հայ համայնքի խնդրանքների ու պահանջների նկատմամբ։ «Սա ևս մեկ անգամ համոզում է մեզ բոլորիս, որ թե´ Վրաստանի իշխող կուսակցությունը, թե´ ընդդիմությունը, փաստորեն, ոչ մի ազգային ծրագիր չունեն. նրանք պարզապես պայքարում են իրար մեջ՝ աթոռի և համեղ պատառի համար՝ ելնելով սեփական շահերից հաղորդագրությունում։ Վրաստանում ներկայում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, երբ երկրի ցանկացած ընդդիմադիր կուսակցություն կարող էր դրսևորել իր յուրօրինակությունն ու կատարելությունը՝ խոսելով Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայերի և, ընդհանրապես, Վրաստանի այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին»,- ասված է հայտարարության մեջ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն