Գլխավոր » Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Վերլուծական

«Ազգայնականություն» եզրի ընկալման պատմական էվոլյուցիան

Մարտ 25, 2010թ. 12:38

44_mՔաղաքական    փիլիսոփայության    զարգացման հարթությունում, ինչպես նաև հանրային գիտակցության մեջ «ազգայնականությունե եզրի ընկալումը անընդհատ ենթարկվել է   վերափոխումների։ Այս եզրը ծագել է Անգլիայում, XVIII դ.  և ծագման  սկզբնական փուլում նշանակել է անհատի պատկանելությունը որևէ ազգի։ Սկսած XX դ. «ազգայնականե նշանակել է համանուն գաղափարախոսության հետևորդ։

«Ազգայնականությունե եզրի գիտական շրջանառման և մեկնաբանման առաջին փուլը ներառում է 1789-1871թթ.։ Դա չի նշանակում, որ ազգայնական շարժում կամ ազգայնականության դրսևորումներ մինչ այդ չեն եղել։ Խոսքը վերաբերում է արևմտյան քաղաքական մտքի պատմության մեջ այս երևույթի քննարկմանն ու մեկնաբանմանը։

Նշված առաջին փուլը սկսվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և ավարտվում Գերմանիայի վերամիավորումով Օտւոո ֆոն Բիսմարկի օրոք։ Այս փուլում եվրոպական լեզվամտածողության, աշխարհընկալման մեջ կա¬տարվեցին առանցքային փոփոխություններ։ Եթե մինչ այդ միապետական իշխանությունն ընկալվում էր որպես միակ օրինական (լեգիտիմ) և Աստծուց շնորհված իշխանություն, ապա Ֆրանսիական հեղափոխությունից սկսած այս մոտե¬ցումը վերանայվեց օրինական իշխանության միակ աղբ¬յուր հռչակվեց ժողովուրդը։

Քաղաքական փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ նաև պետական-֊քաղաքական համակարգում եվրոպական մայրցամաքում ձևավորվեցին ազգպետություններ։ Առաջին ազգային պետությունը ստեղծվեց Անգլիւսյում XVI դ., երբ բողոքական Անգլիան բաժանվեց կաթոլիկ Եվրոպայից։ Այնուհետև Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո ստեղծվեց ֆրանսիական ազգային պետությունը, 1789-ին ԱՄՆ-ում Սահմանադրության ընդունմամբ վերջ դրվեց նահանգների միջև պատերազմին, իսկ հետո ընթացան իշխանության կենտրոնացման գործընթացներ, 1860-ին էթնիկ ընդհանրության հիմքով ստեղծվեց Իտալիայի թագավորությունը և, վերջապես, 1871-ին Բիսմարկը մեկ միասնական ազգային պետության սահմաններում միավորեց տրոհված գերմանական իշխանությունները՝ ստեղծելով ուժեղ կենտրոնացված ազգ-պետություն՝ Գերմանիան։

Ազգայնականությունն այն շարժիչ ուժն էր, որը խթանեց ազգ-պետությունների առաջացման գործընթացները Եվրոպայում։ Նշված փուլում ազգայնականու¬թյունն ընկալվում էր որպես դրական զգացում, հզոր գաղափարախոսություն և առաջադեմ շարժում։ «Ազգայնականություն» և «հայրենասիրություն» եզրերը սկսեցին օգտագործվել որպես հոմանիշներ։ «Ազգայնականությունե եզրը սկսած 1871-ից որոշակի փոփոխության Է ենթարկվում։ Սկսվում Է «ազգայնականությունե եզրի գիտական նոր ընկալման և մեկնաբանման 2-րդ փուլը, որն ավարտվում Է 1945-ին։ Այն ընդրգկում Է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, երբ եվրոպական մայրցամաքում սկսեցին նվաճողական պատերազմներն Ասիայի և Աֆրիկայի երկրներում։ Արդյունքում՝ «ազգայնականությունը», որպես երևույթ, շարժում և գաղափարախոսություն, սկսեց անխնա քննադատվել առաջադեմ մարդկության կողմից՝ հանրային ընկալումներում հետզհետե ձեռք բերելով բացասական երանգներ։ «Ազգայնականություն» եզրը, աստիճանաբար կորցնելով իր դրական իմաստը, սկսեց հավասարվել ազգայնամոլությանը (շովինիզմ), ռասիզմին, ֆաշիզմին։ Չնայած, այս փուլում Էր, որ առաջին անգամ միջազգային դի-մեջ, 1878-ին Բեռլինի վեհաժողովում շրջանառվեց և կիրառվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև 1918-ին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնը հրապա րակեց իր հայտնի 14 կետերը միջազգային հարաբերություններում նույն սկզբունքի գերակայության մասին։

«Ազգայնականություն» եզրը մարդկանց ընկալումներում նոր 3-րդ փուլ թևակոխեց, որն ընդգրկեց 1945–75թթ.։ Այս պատմական ժամանակահատվածը հայտնի Է որպես ապագաղութացման շրջան, որը զուգորդվեց Ասիայի և Աֆ– րիկայի երկրներում ազգային-ազատագրական շարժումների վերելքով։ Այդ շարժումները որակվեցին դրական, ազատագրական, աոաջադիմական, և ընթանում Էին ազգայնականության դրսևորումներով։ Ապագաղութացման գործընթացները ողջունեցին թե կոմունիստական ճամբարում, թե արևմտյան Երկրների ձախ ազդեցիկ ուժերի շրջանում։ Նշված փուլն ավարտվեց 1975-ին՝ Հելսինկյան համաձայնագրի կնքումով, որով միջազգային հարաբերություններում գերակա հռչակվեց ինքնիշխան պետությունների սահմանների ամբողջականության պահպանման սկզբունքը։

Սակայն XXդ. վերջին քառորդում կար այն տեսակետը, որ ազգայնականությունը, դրան նույնացվող ազգային-ազատագրական շարժումներն ու դրանց հիմքում ընկած ազ¬գայնական գաղափարախոսություններն ապակայունացնող, անջատողականություն սերմանող երևույթներ են։

Խորհրդային գիտության, հասարակագիտական-քաղաքագիտական պրակտիկայում «ազգայնականությունե եզրն օգտագործվում Էր միայն բացասական իմաստով,

երբ անհրաժեշտ Էր քննադատել շեղումը ինտերնացիոնալիզմի սկզբունքներից։

Ազգայնականության վերաբերյալ կան բազմաթիվ ուսումնասիրություններ՝ կատարված ինչպես արևմտյան, այնպես էլ ժամանակակից հետխորհրդային շրջանի քաղաքագետների, հասարակագետների կողմից։ Ազգայնականության տեսաբաններն այն դիտում են՝  և որպես գաղափարախոսություն, և որպես քաղաքական հայեցակարգ, և որպես հուզական մտորումներ ու զգացմունքներ։ Է. Հոբսբաումը գտնում Է, որ «ազգայնականությունն ավելի շատ քաղաքական ծրագիր Էե, իսկ Կ. Դոյչը նշում Է, որ «ազգայնականությունը մտքի այնպիսի իրավիճակ Է, երբ, հասարակական կապերում որոշումներ կայացնելիս, հատուկ նշանակություն Է տրվում «ազգային տեղեկատվությանը, հիշողությանը և կերպարներինե։ Ազգայնականության մյուս տեսաբան Է. Սմիթը խոսում Է «ազգայնականության Էթնիկ արմատների մասին» և նշում, «ազգայնականության հիմքում ընկած են Էթնիկ առասպելները»։

Խոշոր վերլուծաբան Մ. Յանովիցը անհանգստանում Է, որ Արևմուտքում ազգայնականության դեմ տասնամյակներ տևած մտավոր գրոհից մեծապես տուժել է հայրենասիրությունը. «Ազգայնականության վրա ձեռնարկված գրոհը շոշափելի զգուշավորություն Է առաջացրել անգամ հայրենասիրության նկատմամբ։

Ամերիկացի սոցիոլոգներից և Քրիզբերգը առանձնացնում Է Էթնիկ ազգայնականության դրական կողմերը։ Նա նշում Է. «Ավելի մեծ հանրության պատկանելությունը հաճելի զգացողություն է պարգևում, ինքնաշարունակ խմբի մաս կազմելն անմահության նման ինչ-որ բան է ապահովում… Մինչդեռ պաւոկանեւությունն այնպիսի մի խմբի, որը զուրկ է ներքին հպարտությունից, վնասակար է անհատի ինքնագնահատականի համարե։

Այսպիսով, կարելի Է փաստել, որ ազգայնականությունը հասարակական համախմբման ժամանակակից լավագույն մոդելներից Է։

Թամար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

ArmAr.am


Դիտել Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն