«Քոչարյանը տասը տարի պաշտոնավարել է և տեսակետ հայտնելու իրավունք ունի»
«Նախկին նախագահի ելույթը պետք է կարդալ և ոչ թե լսել ու նոր մեկնաբանել», – այսօր կայացած բանավեճում ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցրած քննադատությունը ներկայումս վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Բանավեճի մյուս հյուրը` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հարցին ի պատասխան նկատեց. «Ես կարող եմ ասել, որ իսկապես մեր երկրի տնտեսական վիճակը ծանր է, անկախ նրանից` Ռոբերտ Քոչարյանն է դա ասում, թե ոչ : Սա պետք չի դարձնել քաղաքական մկնախաղի տարր : Տնտեսական վիճակը վատ է» : Նա միաժամանակ նկատեց, որ տնտեսական վիճակը միայն այս երկու տարվա ընթացքում չէ, որ վատացել է:
«Այդ վատացումը կախված է այն արատավոր կառավարման համակարգից, որն առկա էՀայաստանում և որը ձևավորվել է բոլորիս աչքի առջև անկախ Հայաստանի ձևավորումից ի վեր», -հավելեց նախկին պաշտոնյան` նկատելով, որ պետք է միմյանց քննադատել, այլ պետք է իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:
Լրագրողները հստակեցրին հարցի իմաստը` Քոչարյանի այս հայտարարությունը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է:
«Հայաստանը նոր ճանապարհի կարիք ունի : Նա, վերջին հաշվով տասը տարի պաշտոնավարել է և տեսակետ հայտնելու իրավունք ունի, ինչպես նաև ունի իր պատասխանատվությունը կատարվածի համար», -պատասխանեց Արման Մելիքյանը:
ArmAr.am












