Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի կանանց դերը պետականաշինության մեջ

Մարտ 24, 2010թ. 19:35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է <<Մայրություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին` նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ <<Մայրություն>> կազմակերպության անդամները երկրի ղեկավարին են ներկայացրել 2009 թվականին իրենց կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2010 թվականին իրականացվելիք ծրագրերը:

Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի կանանց դերը պետականաշինության, աճող սերնդի դաստիարակության եւ մեր ազգային ավանդույթների պահպանման  գործում: Նախագահը դրական է գնահատել <<Մայրություն>> կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը հանրապետության հասարակական դաշտում` հույս հայտնելով, որ կազմակերպությունը այսուհետ եւս կպահպանի նման գործելաոճը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն