Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Չեխիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մարտ 25, 2010թ. 11:40

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:

Այցի շրջանակներում Մարտին Բարտակը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն