Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը սկսվել է

Մարտ 25, 2010թ. 13:53

Այսօր վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է  ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը, որի թեման է «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ»:

Համաժողովին հրավիրված են և մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Հունաստանի, Չիլիի, Իրանի, հայաստանյան սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

«Նպատակն է հստակեցնել սոցիալիստական գաղափարախոսության ընդհանուր սկզբունքները, կարևորել միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, որտեղ հստակ կերևա, թե իրական սոցիալիզմը ինչ ձեռքբերումներ է ունեցել ազգի ու պետության համար»,-ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ հենց այս նպատակով էլ կարևորվել է տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Կազմակերպիչների տեղեկացմամբ, միջոցառմանը համակողմանիորեն կքննարկվի ու կվերլուծվի ժամանակակից սոցիալիզմի գաղափարական ու գործնական դրսևորումները, տնտեսական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների փորձառնությունը, վեր կհանվեն այն ձեռքբերումները, որոնք դրական միտում են ապահովվել այլ երկրներում տնտեսական բարեփոխումների իրականացման և սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ: Միջոցառման մասնակիցները կանդրադառնան նաև Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական հեռանկարներին՝ ուղենշելով դրանց հնարավոր լուծումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն