Ադրբեջանում Թուրքիայից ավելի վատ է
Մարտ 25, 2010թ. 14:24
Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի` Դուբայում 75 մլն դոլարի դղյակներ ունենալը կոռուպցիայի ու կաշառակերության բարձրագույն դրսևորում է: Թուրք իրավաբան Յաման Ակդենիզի խոսքով, Թուրքիայում նման կոռուպցիան անպատիժ չէր մնա: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փանախ Հուսեյնը կարծում է, որ երկրի նախագահը պետք է պատգամավորներին բացատրություն տա Դուբայում իր ունեցվածքի վերաբերյալ:












