Թուրքիան սպասում է խորհրդարանի որոշմանը
Սեպտեմբեր 23, 2009թ. 19:21
Նյու Յորքում թուրքական «Հուրրիյեթ» թերթին հատուկ հարցազրույց տված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է նաև Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրություններին առնչվող հարցերին: Նա տեղեկացրել է, որ մեջլիսում քննարկումները ոչ թե դռնփակ են լինելու, ինչպես պնդում են շատերը, այլ բաց են լինելու և բոլորը հնարավորություն են ունենալու հետևել դրանց: Էրդողանը կարևորել է Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները: Ըստ նրա, դրանք հաջողված են, սակայն միաժամանակ ակնարկել է, որ արձանագրությունների վերաբերյալ դեռևս հստակ ոչինչ չի որոշվել, քանի որ նախ ներկայացնելու են հանձնաժողովներին, ապա միայն քննարկելու են գլխավոր խորհրդում:
Թուրքիայի վարչապետը խորհուրդ է տվել սպասել խորհրդարանի որոշմանը:
ArmAr.am












