Գլխավոր » Լրահոս

«Վեցնյակի» անդամները անցկացնելու են Իրանի խնդրի շուրջ հեռախոսային բանակցությունների հերթական փուլը

Մարտ 25, 2010թ. 15:40

638288_3«Վեցնյակի» անդամները (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) հաջորդ շաբաթ անցկացնելու են Իրանի խնդրի շուրջ հեռախոսային բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Լայալ Գրանտը:

Հատկանշական է, որ նախօրերին կայացած «վեցնյակի» ներկայացուցիչների բանակցություններին մասնակցել է նաև Չինաստանի ներկայացուցիչը, ով մինչ այժմ հրաժարվում էր քննարկել հակաիրանական նոր պատժամիջոցների հարցը:

Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան գի Մունը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրը «պետք է խաղաղ լուծվի, բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները պետք է շարունակվեն»: Սակայն նրա խոսքերով դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությանը, այդ թվում նաեւ ԱԷՄԳ «ներկայացվեն ապացույցներ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ», ինչի համոզիչ ապացույցը դեռեւս չկա:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն