Հայաստանում կստեղծվեն ԵՄ տեղեկատվական-ռազմավարական կենտրոններ
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կստեղծվեն ԵՄ տեղեկատվական-ռազմավարական կենտրոններ: Բոլոր մարզերում ու Երևանում մեկական կենտրոնների ստեղծումը նախատեսված է Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության 2009-2011 ծրագրի շրջանակում:
Այդ ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև միջգերատեսչական խումբ, որը մշակել է Հայաստանում ԵՄ տեղեկատվական ռազմավարությունը, որի իրականացման ընթացքում էլ կձևավորվեն հիշյալ կենտրոնները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այդ կենտրոնների նշանակությունը բացառիկ որակեց և ասաց, որ աշխարհում գոյություն ունի նման 600 կենտրոն: Դրանց հիմնական նպատակը տեղեկատվության փոխանակումն է:
ԵՄ և հայաստանցի փորձագետներն ուսումնասիրել են դրանցից լավագույնների փորձը, քննարկումներ են եղել նաև Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարը Ռաուլ դե Լույցենբերգերի հետ:
ArmAr.am












