Թուրքիայի քաղաքակիրթ երևալու ջանքերը
Թուրքիայի ազգային կրթության նախարար Միմեթ Չուբուքչուն Անկարայում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կրթության նախարարությունը ցանկանում է լուծել անօրինական ապրող հայերի երեխաների ուսման հարցը:
Կրթության նախարարը ասել է. «Բոլորն էլ գիտեն, որ մեր պարտականությունն է ապահովել մեր երկրում միջազգային իրավունքներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքը: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է, որ Թուրքիայում գտնվողները օրենքով սահմանված ստատուս ունենան: Մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ուսման խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր ենք գործադրում: Այդ խնդրում կա թուրքիայի վարչապետի հրահանգը: Սակայն խնդիրը դեռ լուծված չէ, այն քննարկումների փուլում է»:
Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաների ուսման խնդրի հետ կապված հանդես էր եկել նաեւ փոխվարչապետ ԲյուլենթԱռընչը, ով նշել էր, թե Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներ կարող են հաճախել միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձինք, «սակայն Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ ինչ-ինչ պատճառով երկրում գտնվող քրիստոնյաների երեխաներն էլ պետք է կրթություն ստանան»: «Ես սա մարդակային տեսանկյունից եմ դիտում: Ինձ համար „Թուրքիայում անօրինական ապրող հայ“ հասկացությունը խնդրո առարկա չէ: Մենք ազգային փոքրամասնությունների համար դպրոցներ բացելու թույլատվություն ենք տվել եւ այդ դպրոցներ կարող են հաճախել նաեւ դրսից եկածների երեխաները: Եթե այդ երեխաները սովորեն մեր դպրոցներում, դրանից Թուրքիային վնաս չէ»,- նշել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:
ArmAr.am












