ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսին կայցելի Թուրքիա
Մարտ 26, 2010թ. 17:35
Նախօրեին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Այդ թվում նաև անդրադարձել են ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար հարցերին` քննարկելով կանխարգելման հնարավոր քայլերը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք խոսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին նախատեսվող Թուրքիա կատարելիք այցի հետ կապված հարցերի մասին, հավելելով, որ այցի շրջանակներում ստորագրվելու է անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ ընդլայնված համաձայնագիր:
ArmAr.am












