Բրազիլիայի նախագահ.«Ես գնում եմ Իրան, որովհետեւ չեմ ցանկանում, որ կրկնվի Իրաքում թույլ տրված սխալը»
Մարտ 26, 2010թ. 17:15
Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան հայտարարել է, որ մայիս ամսին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իր այցի նպատակը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. կանխարգելելու այն ճգնաժամը, որն առաջացել է այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով` արեւմտյան ուժերի հետ առկա բախման պատճառով:
Լուլա դե Սիլվան ասել է. «Դուք արդեն գիտեք, թե որքան են ինձ քննադատել իմ այն մտադրության համար, որ ես որոշել եմ հանդիպել նախագահ Ահմադինեժադին: Այնուհանդերձ, ես որոշել եմ գնալ Իրան: Ես գնում եմ այնտեղ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կրկնվի Իրաքում թույլ տրված սխալը»,- ասել է Բրազիլիայի նախագահ:
ArmAr.am












