Իսրայելի Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը
Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, ապրիլ ամսին կրկին քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու խորհրդարանի «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին` ընդգծելով Իսրայելում դրա ճանաչման հետ կապված դժվարությունները, պարբերականը դրանց թվում նշում է Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև այդ երկրում հայկական գործոնի առկայություն:
Վերջին խնդրի համատեքստում թերթը դիտարկում է Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման հարցում «Հայկական թաղամասի» ունեցած ռազմավարական նշանակությունը:
Ներկայացնելով Իսրայելի հայ համայնքի մի շարք անդամների տեսակետներն ու դիտարկումները` պարբերականը նշում է, որ հայկական բանաձևն առաջին անգամը չէ, որ քվեարկության է դրվելու Կնեսետում:
ArmAr.am












