Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Մարտ 27, 2010թ. 10:20

NalbandyanՄարտի 26-ին շարունակվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, նույն օրը կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսել է նեղ ձևաչափով` պատվիրակությունների ղեկավարների և ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության և միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջև համագործակցության ակտիվացման և մի շարք այլ հարցերը:

Նախարարները հավանության են արժանացրել և ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրել Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն