Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ՆԱՏՕ-ում խոսվել է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Մարտ 27, 2010թ. 11:54

natoՄարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարը անդրադարձավ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:

Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները, հիմնախնդրի կարգավորման ջանքերը:

Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաև այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն