Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Վլադիմիր Կազիմիրով. « Բաքուն տարիներ շարունակ սպառնում է…»

Մարտ 27, 2010թ. 13:00

KAZIMIROVГолос Армении տպագրել է դեսպան, 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության խմբի ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը` ղարաբաղյան հակամարտության առկա իրավիճակի վերաբերյալ:

Հոդվածագիրը մասնավորաբար անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պաշտոնական Բաքվին ուղղված կոչին` կնքել ուժի չգործադրման համաձայնագիր, ապա նշում. «Նույն օրը, ինչպես և կարելի էր սպասել, Բաքուն պատասխանեց մերժումով: …Բաքուն տարիներ շարունակ սպառնում է հենց ուժի միջոցով «վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»: Նա չի կարողանում կտրուկ պոկվել այդ սպառնալիքներից` այդպիսով ընդունելով իր անկարողությունը և բլեֆի տպավորությունը: Նման համաձայնագիր կնքելը Բաքվի համար կնշանակեր ստորագրել իր հսկայական ռազմական ծախսերի անիմաստության ներքո: Բաքվի` Սերժ Սարգսյանի առաջարկին դրական արձագանքելը Անկարային «ոչ այն» ազդանշանը կտար` հեշտացնելով Հայաստանի հետ կնքված արձանագրությունների վավերացումը: …Սերժ Սարգսյանի կողմից բարձրացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շատ լուրջ հարց` անվտանգության, պատերազմի և խաղաղության հարցը, ինչը թույլ կտար հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց արձանագրել: Միջազգային հանրության համար սա ամենագլխավորն է: Ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները հետևողականորեն պնդում են, որ այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն