Գլխավոր » Լրահոս

Այնճարցիները նախարարին դիմավորել են աղ ու հացով

Մարտ 27, 2010թ. 14:13

h1_207340736Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը Դամասկոսից նախօրեին մեկնել են Լիբանան: Նախարարն այցելել է Բեյրութի Բեքաայի շրջանում գտնվող Այնճար հայկական գյուղը: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Այնճարցիները նախարարին և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին դիմավորել են Ս. Պողոս եկեղեցու բակում: Հանդիպմանը ներկա էին գյուղի հոգևոր այրերը, գյուղապետ Սեպուհ Սքայանը, ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի ողջ կազմը, ՀՄԸՄ-ի սկաուտները, Հայ ավետարանական, Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները, դպրոցների աշակերտները և բազմաթիվ գյուղացիներ:

Այնճարցիները նախարարին դիմավորել են աղով ու հացով: ՀՀ Սփյուռքի նախարարը ծաղկեպսակ է դրել Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանին:

Այնուհետև «Գալուստ Գյուլպենկյան» սրահում տեղի է ունեցել հանդիպում Այնճարի բնակիչների հետ: Ելույթ են ունեցել «Կարմիր լեռ» կոմիտեի ներկայացուցիչ՝ Հակոբ Այնթապլյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նախարար Հակոբյանը ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացվելիք ծրագրերը և կոչ արեց երիտասարդությանը, որ մասնակցեն «Արի Տուն» ծրագրին:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ՀՀ նախագահի Դեր Զորում կատարած հայտարարությանը և իր հերթին նշել, որ հայ ժողովրդի հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն տասը միլիոն հայության միասնական ջանքերով:

Վերջում նախարարը պատասխանել այնճարցիների հարցերին: Այնճարի գյուղապետը Մուսա լեռան հերոսամարտը խորհրդանշող կրծքանշան է նվիրել տիկին Հակոբյանին:
Շնորհավորելով այնճարցիներին Այնճարի յոթանասունամյակի կապակցությամբ` նախարարը հուշանվեր է հանձնել գյուղապետին, այնուհետև այցելել գյուղի երեք դպրոցները, «Սարգիս Զեյթլյան» կենտրոն, ուր հանդիպում է ունեցել գյուղի ղեկավարների հետ:
Քննարկվել են Այնճարի կապը Հայաստանի հետ առավել ամրապնդելու ուղիները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն