Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մկրտիչ Մինասյան. «Ղարաբաղը չի եղել ու չի էլ կարող լինել Ադրբեջանի կազմում»

Մարտ 27, 2010թ. 14:29

Minasyan« Չի կարող խոսք գնալ հայկական կողմից տարածքներ զիջելու մասին, մինչև չլուծվի Ղարաբաղի անկախության հարցը, մինչ չլուծվի նրա անվտանգության հարցը: Խոսքը կարող է գնալ միայն փոխզիջումների մասին»,-այսօր ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով, եթե ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը պետք է քննարկվի առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապա ոչ մի հարց էլ չի քննարկվի: «Հիշեցնեմ, որ  նաև մեր հանրապետության նախագահն է ասում` Ղարաբաղի ազգաբնակչության կարծիքը խիստ կարևոր է: Եվ դա  որոշակի փուլում, անպայման հաշվի կառնվի»:

«Եթե ադրբեջանական կողմը կրկին պետք է շարունակի իր ամպագոռգոռ հայտարարությունները, ու եթե իրենք զիջումների չեն գնալու, չեն ընդունելու, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը չի եղել ու չի էլ կարող լինի և որ այն պետք է լինի առանձին պետություն, ուրեմն, փոխզիջումների մասին էլ խոսք լինել չի կարող»,-եզրափակեց ԱԺ պատգամավորը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն