Գլխավոր » Լրահոս

Էրդողանի Նյու Յորքյան հանդիպումները շարունակվում են

Սեպտեմբեր 24, 2009թ. 10:15

TURKEY POLITICSԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Նյու Յորքյան բոլոր հանդիպումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքիայի վարչապետի  ելույթներում նույն շեշտադրումներն են: Իսկ ղարաբաղյան թեման այդպես էլ չի դադարում հնչեցվել նրա կողմից:

Այսպես, Թուրքիայի վարչապետը, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով Նյու Յորքի Փրինսենի համալսարանում, կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք դուրս բերի զինյալ ուժերը «ադրբեջանական գրավյալ տարածքներից»:

Ինչ վերաբերում է նախաստորագրված արձանագրություններին, ապա, ըստ նրա, գործընթացը նախատեսվածի պես է ընթանում: Էրդողանը նաև տեղեկացրել է, որ ստորագրման նախօրեին` հոկտեմբերի 10-11-ին, փաստաթղթերը կմտնեն Թուրքիայի մեջլիս, և վերջնական խոսքը խորհրդարանինն է լինելու:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը ՄԱԿի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ դռնփակ հանդիպման ժամանակ խոսելով Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, դարձյալ անդրադարձել է  ինչպես  հայ-թուրքական հարաբերություններին, այնպես էլ կիպրական խնդրին:

Այսօր կայանալու է նաև Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի  հանդիպումը, որի ընթացքում որպես առաջնային խնդիր դարձյալ  արծածվելու է Հայաստան -Թուրքիա հարաբերությունների կարգավորման  հարցը:

Ք.Մ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`