«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունն այսօր կազմակերպել է քննարկում
Մարտ 29, 2010թ. 10:04
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունն այսօր կազմակերպել է քննարկում` «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմյով:
Տեղեկացնենք, որ ամենամյա այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը և քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
ArmAr.am












