Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դենիզ Բայկալ. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է»

Մարտ 29, 2010թ. 11:37

baykal_dusunuyo(1)Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովւմ կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորման քայլերի համար:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է եւ ավելացրել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական ողբերությունները գիտենք, իսկ այժմ թշնամություն չունենք: Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչած երկրների մեջ ենք: Սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղը բռնազթելուց հետո փակեցինք սահմանը: Հիմա էլ ասելով, որ Հայաստանի հետ բարեկամ ենք դառնալու` Ադրբեջանի դեմ դուրս եկանք: Գազի գինը բարձրացրեցին, այսինք, դրա դիմաց վճարեցինք: Դրանք սխալ գործեր են: Քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի գլխին փորձանք դարձավ, Թուրքիային նեղ վիճակի մեջ գցեց»-նշել է Դենիզ Բայկալը:

Բայկալի կուսակցությունը թուրքական խորհրդարան դիմում է ներկայացրել, որում պահանջվում է խորհրդարանում քննարկել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ապագան: Հիշյալ կուսակցության ղեկավարները անընդհատ կոչ են անում թուրքական իշխանություններին հետ կանչել խորհդարանից արձանագրությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն