Մոսկվայի ահաբեկությունների հետևանքով հայեր են զոհվել
Մարտ 29, 2010թ. 12:46
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։ Gazeta.ru–ի տվյալով՝ վիրավորների թվում է 18–ամյա հայ պատանի՝ Մարտիրոսյան Համիկ։ Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու հաջորդական պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում։ Կան տասնյակ զոհեր։ Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Նախնական վարկածով՝ պայթյուններն իրականացրել են կին մահապարտ ահաբեկիչները։ Չի բացառվում, որ պայթուցիկները գործարկված լինեն բջջային հեռախոսների միջոցով։ Վերջին տվյալով՝ զոհերի թիվը 37 է։
ArmAr.am












