Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավութօղլուի մեսիջը Քլինթոնին

Մարտ 29, 2010թ. 13:49

11 copy«Hurriyet» թերթն իր համացանցային կայքում հրապարակել է որոշ մանրամասներ Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցից:

Ինչպես հայտնի է հեռախոսազրույցը  տևել է շուրջ 40 րոպե: Թուրքիայի արտգործնախարարը խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին հույս է հայտնել, որ նախագահ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայունությունը ցեղասպանության հարցի նկատմամբ:

Դավութօղլուն ընդգծել է, որ երրորդ երկրներում պատմությունը դատապարտող որոշումներ ընդունելը բացասաբար է ազդում Երևանի ու Անկարայի միջև առկա գործընթացին և անհրաժեշտ է ուշադրությւն դարձնել այդ հանգամանքին: Աղբյուրի համաձայն` արտգործնախարար Դավութօղլուն պետքարտուղար Քլինթոնին հետևյալ «մեսիջն» է հղել.

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն համաշխարհային ուժ լինելուն վայել կերպով կդրսևորի ոչ թե երկրներին միմյանցից հեռացնող, այլ մերձեցնող պահվածք: Մեր այդ ակնկալիքը հայտնել էինք նաև քվեարկությունից առաջ: Միայն Հայաստանի ու Թուրքիայի տեսանկյունից չէ, այլ ամբողջ Կովկասի վրա դրականաբար ազդելիք գործընթացը չպետք է ներքին քաղաքական հաշիվների զոհը դառնա: Քվեարկության արդյունքում եթե մեկ ձայնի տարբերություն լիներ ու բանաձևը չընդունվեր, ի°նչ է, պատմությունը փոխվելո՞ւ էր: Այդ պատճառով հույս ունեմ, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ի ելույթում ուշադրության կառնի Թուրքիայի` կովկասյան ու հարակից տարածաշրջանների վերաբերյալ դրական մտադրություններ ունենալուն: Թուրքիան ու թուրք ժողովուրդը երբեք տեղի չի տա իր դեմ ուղղված ճնշումներին»:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է այդ տեղեկությունը` հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է ապրիլի 12-13 Վաշինգտոնում կազմակերպվելիք միջուկային անվտագության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության հարցը: Քլինթոնը շեշտել է, որ Վաշինգտոնում սպասում են Էրդողանի գալուստին, իսկ Դավութօղլուն ի պատասխան ասել է, որ առաջիկա օրերին կհայտնի իր վերջնական որոշումն այդ կապակցությամբ:

ArmAr.am

Դավութօղլու մեսիջը Քլինթոնին

«Hurriyet» թերթն իր համացանցային կայքում հրապարակել է որոշ մանրամասներ Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցից:

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը

Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն