Գլխավոր » Լրահոս

ՌԴ դատախազությունը սխալ տեղեկատվություն էր տրամադրել

Մարտ 29, 2010թ. 14:35

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են. «Հարգելի գործընկերներ, Ռուսաստանի դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թվականի փետրվարի 6-ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակը, ինչի արդյունքում ձեզ սխալ տեղեկատվություն է տրվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Նշենք, որ որպես այսօրվա պայթյունի հետևանքով մահացածներ ցուցակում նշված էին հայազգի 1973 թվականին ծնված Հասմիկ Մելքումյանը և 1982 թվականին ծնված Լևոն Խաչատրյանը:

Որևէ նոր տվյալ ՀՀ ԱԳՆ-ն չի հաղորդում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն