ԱՄՀ-ն Հայաստանին է տրամադրել հերթական 73 միլիոն դոլարի վարկը
Մարտ 30, 2010թ. 10:47
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կենտրոնական գրասենյակը որոշել է եւս 73 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Ինչպես «Իտառ Տասս»-ին հայտնել են ԱՄՀ գրասենյակից, սա իրականացվում է նախկինում կնքված համաձայնագրի համաձոյն, ըստ որի արդեն Հայաստանն ԱՄՀ-ից ստացել է մետ 530 միլիոն դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ, այդ վարկի գումարը կազմելու է 830 միլիոն դոլար:
ԱՄՀ ներկայացուցիչ Մարիո Պորտուգալն ընդգծել է, որ Հայաստանը մեծ աշխատանք է կատարում ճգնաժամը հաղթահարելու համար ու դրա շնորհիվ «տնտեսությունը կարծես թե մտել է հետճգնաժամային զարգացման փուլ»:
ArmAr.am












