Գլխավոր » TOP, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Ցեղասպանության բանաձևի հարցը

Մարտ 30, 2010թ. 10:58

7Երկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո Մերկելն ու Էրդողանը կառավարության շենքում հրավիրել են մամուլի ասուլիս:

Ինչպես հայտնում է թուրքական CNNTurk-ը, գերմանացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք, հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության բանաձևի հարցը, Էրդողանը հաստատող պատասխան է տվել: Մերկելի հետ քննարկել են ԱՄՆ-ում և Շվեդիայում իրականացված քվեարկությունները և եզրահանգել, որ այդ բանաձևերի ընդունումը վնասում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:

«Թողնենք պատմաբաններին, թող պատմաբանները դա լուծեն, խորհրդարաններն այդ հարցի լուծման վայր չեն»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ Դավութօղլուն զանգահարել է պետքարտուղար Քլինթոնին և հայտնել Անկարայի մտահոգությունը խնդրո առարկայի վերաբերյալ:

Մերկելն էլ իր հերթին նկատել է. «Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ կերպով զարգանան: Այդ իմաստով հուսադրող քայլեր կատարվում են»:

Տեղեկացվում է նաև, որ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու Էրդողանի առաջարկն այս անգամ այլ արձագանք է ստացել Մերկելի կողմից:

Ասենք, որ նախատեսված է նաև Գերմանիայի կանցլերի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն