ՀՀԿ անդամ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը բավականին թույլ էր»

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական զինված ուժերի սադրանքին բավական թույլ են արձագանքել։
-Ղարաբաղում կատարված ադրբեջանական սադրանքին միջազգային հանրությունը պետք է ռազմական ու ամենակարևորը՝ համարժեք գնահատական տար։ Սակայն կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը բավականին թույլ էր,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գ. Մելիքյանը՝ ավելացնելով, թե ի՞նչ զսպվածության մասին կարող է խոսք լինել, երբ այդ կոչն ուղղված էր երկու կողմերին, որտեղ նույնիսկ չէր էլ խոսվում, որ Ադրբեջանն է խախտել 1994թ. կնքված զինադադարը։
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ այդ գնահատականներն ուղղորդվում են առանձին քաղաքական ուժերի ու տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող արտաքին աշխարհի, չի բացառվում՝ նաև Թուրքիայի կողմից։
7or.am












