Գլխավոր » Regions, Լրահոս

Ադրբեջանը շարունակում է իր սին հոխորտանքները

Հունիս 27, 2010թ. 12:13

Abiev«Ադրբեջանը չի ցանկանում դիմել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ռազմական լուծմանը, բայց այդ տարբերակը երբեք չի բացառել»: Հունիսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը`   երկրի զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Նա կրկին հոխորտացել է, թե Ադրբեջանի ներկայիս ռազմական ներուժը թույլ է տալիս ամենակարճ ժամկետում իրականացնել ցանկացած ռազմական խնդիր։

Ի դեպ, այս պետական պաշտոնյան օրեր առաջ ևս հայտարարել էր, թե վերջին շրջանում ադրբեջանական բանակը համալրվել է ռազմամթերքի ամենաարդիական տեսակներով, այդ թվում՝ զրահատեխնիկայով, և «ադրբեջանական բանակը հնարավորություն ունի Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նպատակակետի պարտության մատնելու»։

ArmAr.am


Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն