Գլխավոր » Լրահոս

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքի ղեկավարի ընտրություններ են

Հունիս 27, 2010թ. 12:20

Հունիսի 27-ին Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ։

Գեղարքունիքի Այգուտ համայնքում առաջադրվել են համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Հենրիխ Գաբրիելյանը և համայնքի դպրոցի զինղեկ, ԲՀԿ-ական Մխիթար Կարապետյանը։ Նույն մարզի Դրախտիկ համայնքում միմյանց հետ մրցելու են անկուսակցական Վալենտին Պետրոսյանը և ՀՀԿ-ական Սումբատ Նազարյանը, Արտանիշ համայնքում՝ անկուսակցական Կարո Օսիպյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Շուշանյանը, Շորժայում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանը և անկուսակցական Գյոզալ Ղուլյանը։ Ավազան համայնքում մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արշակ Դալլաքյանը։ Նույն պատկերն է նաև Ծափաթաղում՝ առաջադրվել է միայն համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Թագուհի Բոյախչյանը։ Կախակն համայնքում իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Գագիկ Պետրոսյանը, «Ժողովրդավարություն  և աշխատանք» կուսակցության ներկայացուցիչ Արմենակ Շիրվանյանը և համայնքի դպրոցի ուսուցիչ Մակիչ Վաթյանը։ Կութում առաջադրվել է գյուղապետարանի քարտուղար, ՀՀԿ-ական Մեժլում Իսրայելյանը, Փոքր Մասրիկում՝ անհատ ձեռներեց, անկուսակցական Վարդան Մարգարյանը և  «Վարդենիսի տարածքային զարգացման» հիմնադրամի նախագահ, ՀՀԿ-ական Սուսաննա Բարսեղյանը, Շատվանում՝ համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Լյովա Աբրահամյանը, Վանեվանում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Նորայր Հարությունյանը և համայնքի դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Էդգար Սարգսյանը, Տորֆավանում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը, Տրետուքում՝ ՀՀԿ-ական Հովհաննես Երանոսյանը և գյուղապետարանի առաջատար մասնագետ, ԲՀԿ-ական Ալիկ Եղիազարյանը, Փամբակում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Հարություն Ազարյանը, Շատջրեքում՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Զոյա Գևորգյանը։

Վայոց ձորի Խաչիկ համայնքում առաջադրվել են համայնքի դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Քաջիկ Խաչատրյանը և համյնքապետարանի աշխատակից, անկուսակցական Վարդան Ներսիսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն