Քլինթոնը գալիս է խնդիրները հարթելու
Հիլարի Քլիթոնը այցելելու է Հայաստան: Մեր տարածաշրջան հուլիսի 1-5-ը նախանշված ճանապարհորդության ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարն այցելելու է նաեւ Հայաստան: Տեղեկատվությունը հաստատել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հիլարի Քլինթոնը Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան նախանշված այցերի ընթացքում անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի խնդրին, Քրոուլին նախ ասել է, որ այս առնչությամբ ավելի մանրամասն հայտարարություններ դեռ կլինեն առաջիկայում, ապա նշել է, որ Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել:
“Այս այցով մենք արտահայտում ենք մեր պատրաստակամությունը` հարթելու այն խնդիրները, որոնք ծառացել են կողմերի միջեւ: Պետքարտուղարը հնարավորություն կունենա այցելել Ադրբեջան ու Հայաստան”,-ասել է Քրոուլին: Հայաստան Քլինթոնի այցելության տեղեկատվությունը հաստատել է նաեւ ՀՀ արտգործնախարարությունը, սակայն այցելության կոնկրետ օրը դեռեւս չի հրապարակվում:
ArmAr.am












