Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թաներ Աքչամ. <<Ոչ ոք չի կարող ոչնչացնել հայ ժողովրդին>>

Հունիս 27, 2010թ. 13:20

Taner AqchamԹուրք պատմաբան Թաներ Աքչամը նրանցից մեկն է, ով կարող խոսել մարդկության դեմ գործած ոճրի`Հայոց Ցեղասպանության մասին, ամենուր, բայց ոչ Թուրքիայում: Ինչպես հայտնի է  օրերս նա գտնվում էր  Իրան` իրանահայ  կազմակերպությունների հրավերով: Նշենք, որ այն իրականացվել է Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների ծրագրով: Թուրք պատմաբանի վերջին կանգառը եղել է Նոր Ջուղան:

Թուրք մտավորականը ավարտելով Թեհրանյան հանդիպումները` մեկնել է Սպահան: Հրավերը Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդինն է: Նոր Ջուղայում հյուրերն այցելել են Ս. Ամենափրկիչ առաջնորդանիստ վանք: Մտավորականը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Առաջնորդարանի դահլիճում հյուրերին ընդունել է Սպահանի Թեմի Առաջնոդ Գերշ. Տ. Բաբկեն Եպսկ. Չարյանը: Նա հատկապես բարձր է գնահատել թուրք մտավորական-պատմաբանի խիզախությունը` հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության փաստը աշխարհում ճանչելի  դարձնելու գործում:

<Արարատ> միության սրահում տեղի է ունեցել <Ամոթալի արարք> գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Պրոֆեսորը բացատրել է իր նախաձեռնության պատճառներն ու նպատակները: <Կարեւոր պատճառը, որ մենք դէմ ենք թուրքական ուրացման քաղաքականությանը, ոչ միայն պարզապէս 1915 թւականի ցեղասպանութեան իրողութեան ճանաչումն է, այլեւ այն, որ պոտենցեալ վտանգ կա նման դէպքերի կրկնության>,- ասել է Թաներ Աքչամը:

Թուրք մտավորականը Թուրքիայի տարածաշրջանային ուժի վերածվելու ձգտումը  անազնիվ է գնահատում. <Թուրքիան ցանկանում է վերածվել տարածաշրջանային ուժի, նա, օրինակ, սկսել է առնչվել պաղեստինյան խնդրին եւ պահանջում է վերացնել Գազայի շրջափակումը: Այս դեպքում, եթէ դու քո տունը դեռ կարգի չես բերել եւ շրջափակված ես պահում Հայաստանը, ինչպես կարող ես խոսել Գազայի շրջափակման վերացման մասին>:

Այցելելով հայկական եկեղեցի և  թանգարան թուրք մտավորականն ասել է. <Տեսնելով հայ ժողովրդի մշակույթն ու անցյալը, որի մի մասունքը խտացված է այս հոյակապ վանքում, կրկին ուզում եմ հաստատել, որ ոչ ոք չի կարող ոչնչացնել ու սպանել հայ ժողովրդին>:

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն