Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Շավարշ Քոչարյան. <Այսօրվա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նոր չեն>

Հունիս 27, 2010թ. 13:44

Shavarsh KojaryanՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Հայաստանի կողմից համահունչ պատասխաններ մշակել Ադրբեջանի ռազմատենչությանը, ասել է, թե ոչ թե թղթերի վրա ռազմական դոկտրիններ է անհրաժեշտ գրել, այլ պետք է պատրաստ լինել մշտապես:

«Այսօրվա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նոր չեն, այլ շարունակությունն են նրա ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությանն ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի”, – նշել է Քոչարյանը:

Նրա խոսքերով, ոչ մեկ չի մոռացել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ և բուն Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիան: Քոչարյանը հիշեցրել է, որ 94-թ-ին հենց Ադրբեջանի խնդրանքով է կայացել զինադադարը, որին մասնակից է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ուժային քաղաքականությունը մնում է անփոփոխ», – ասել է արտգործնախարարի տեղակալն ու հավելել. «Ադրբեջանն օգտագործում է բանակցային գործընթացը որպես քող, փորձելու համար ապակողմնորոշել միջազգային հանրությանը և իր իսկ մեղքը, իր իսկ սանձազերծած ագրեսիան բարդել հայկական կողմի վրա: Այլ բան, որ Մինսկի խմբի շրջանակներում դրված են երեք սկզբունքներ, որոնց հետ համաձայնվել է Ադրբեջանը: Ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Ինքորոշումը հրապարակային Ադրբեջանը մերժում է, ուժի կիրառման սպառնալիքին մենք ամեն օր են ականատես լինում, իսկ տարածքային ամբողջականությունը հասկանում են լրիվ յուրովի. Այսինքն, ի՞նչ մնաց, այն, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը: Քանի Ադրբեջանը այդպիսին է` դեստրուկտիվ է, ստատուս քվոն պահպանվելու է», – ասել է Քոչարյանը:

Նա ընդգծել է նաև, որ ադրբեջանական սպառնալիքների բարձրաձայնումը խոսում է հենց սեփական թուլության մասին և ուղղված է միայն ու միայն իր ներքին սպառմանը:

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն