ԿԱՐԾԻՔ. Արցախի մասին արված հայտարարության շուրջ
26.06 ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ղեկավարները՝ Մեդվեդև, Օբամա, Սարկոզի, բավական ուշագրավ հայտարարություն արեցին։ Վերջիններս նշեցին, որ ընդունում են Արցախի պատմական տարածքների (ազատագրված տարածքներ) մի մասի տրամադրումը Ադրբեջանին, ՀՀ և ԼՂՀ (Արցախ) միջև ցամաքային սահմանի առկայությունը և այն՝ որ Արցախի վերջնական կարգավիճակ չի լինելու։
Միանշանակ է՝ նման կարգավորումն անընդունելի կլինի Հայաստանի համար, այն դավաճանություն է։ Ի՞նչն է հետաքրքիր՝ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի կողմից օկուպացված Արծվաշենի և Արցախի Շահումյանի շրջանի մասին։
Մեր խորին համոզմաբ՝ ՀՀ ԱԳՆ ը կսկսի Արծվաշենի հարցի բարձրացումը և կփորձենք հասնել նրան, որ Ադրբեջանը ազատաի հայկական հողերը։ Բացի այդ՝ Ինչպես հայտարեց մեր նախագահը Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում, մենք հասնելու ենք Արցախի անկախությանը կամ ՀՀ հետ վերամիավորմանը։ Իսկ ի՞նչպես երևում է «Մեծերի» հայտարարությունից՝ Արցախի անկախության մասին հստակություն չկա, այսինքն՝ մենք չենք համաձայնվի դրան։
Մեր արտաքին գործերին նախարաությունը պետք է մինչև վերջ տանի ադրբեջանական վերջին դիվերսիայի փաստի դատապարտման գործընթացը, ագրսիվ դիվանագիտություն վարի և պահանջի Արծվաշենի ազատագրում։
Ինչ վերաբերում է Ալիև խանին, ապա, կարելի է ենթադրել, որ վերջինս սկզբունքորեն դեմ չի լինի, քանզի տարածքներ ստանալով կկարողանա «հաստատել» իր կողմից վարվող քաղաքականության արդյունավետությունը և կասի իր քաղաքացիներին, իբր, հայերը զգալով ադրեջանական բանակի «հզորությունը» սկսեցին զիջել, իսկ ահա «հայամետ» գերտերությունները նորից պաշտպանեցին հայերին և թույլ չտվեցին մեզ «ազատագրել» մեր տարածքները։
Մեզ համար վատն այն է, որ չի տրվում Արցախի վերջնական կարգավիճակ, ի՞նչ է լինելու, ադրբեջանցիները դարձյալ գալու ն և բնակություն հաստատելու Արցախում, իսկ ով է ապահովելու վերջիններիս անվտանգությունը, եթե նախագահների ասաց խաղաղապահները, ապա դա մեզ պետք չէ, քանզի մենք տեսնում ենք խաղաղապահների համաշխարհային դառը փորձը, երբ Աֆրիկայում, Ասիայում ևն խաղաղապահները չեն միջամտել սպանդի, «հեղինակել են» բռնաբարություններ, մանկապիղծ արարքներ ևն։
Առկա է ևս մեկ անորոշ հարց. Մի՞թե արհեստականորեն թուլացվելու է Արցախի պաշտպանության բանակը, քանզի, եթե կան խաղաղապահներ, ապա դիրքեր պահելու մասին խոսք չկա, իսկ եթե չկան դիրքեր, ապա 20-25 հզ բանակն ի՞նչ է անելու։
Հայե´ր երբեք չմոռանանք մեկ պարզագույն ճշմարտություն. այն պահին, երբ Ադրբեջանը ի վիճակի լինի՝ կհարձակվի և ցեղասպանության կենթարկի մեզ։ Կապ չունի, թե քանի տարի կանցնի մենք սկզբունքային հակառակորդներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ։
Այս պարագայում պետք է սպասել նաև Իրանի արձագանքին, կարելի օգտագործել նաև Իրանի գործոնը՝ կանխելու համար դեպքերի անցանկալի զարգացումները։
Իսկ եթե «գրանդակեր» կազմակերպություններից կսկսեն ձեր գլուխն արդուկել՝ իբր համամարդկային արժեքներով, թե աշխարհն այսօր այլ է ևս, հիշեցրեք նրանց օրինակ մեկ փաստ՝ Ռուսաստանն ու Արևմուտքը՝ հատկապես Անգլիա և ԱՄՆ երբեք չեն կարող դառնալ դաշնակիցներ, ժամանակ առ ժամանակ թվում է, թե նրանք դաշնակիցներ են, հաշտված են, սակայն իրականում նման բան չկա։ Ինչպես ասում էր Ուինստոն Չեչիլը՝ Անգլիան և Ռուսաստանը աշխարհաքաղաքական հավերժ հակառակորդներ են։ Հիշեք նաև, որ Արցախի հարցից «զոռով» կարգավորելուց հետո գալու է նաև հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ժամանակը։
Եգանյան Զոհրապ
Yerevak.lur
ArmAr.am












