Մեծ Բրիտանիայի դեսպան. «Ուժի գործադրումը և նման միջադեպերն ակնհայտորեն անընդունելի են»
«Ուժի գործադրումը և նման միջադեպերն ակնհայտորեն անընդունելի են: Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի գործադրումից և ուժի կիրառման սպառնալիքներից», -այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեlլ է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլը` միաժամանակ ցավակցելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքի հետևանքով զոհված 4 հայ զինծառայողների ընտանիքներին:
«Սա ևս մեկ անգամ շեշտում է խաղաղ բանակցություների միջոցով հարցին լուծման հասնելու կարևորությունը, որը պետք է կանխի նման միջադեպերը: Ես մեծ հույսեր ունեմ, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և եղածը կլինի վերջինը», -հավելեց Լոնդսդեյլը:
Նա նաև նկատեց, որ իրենք խրախուսում են երկու կողմերին` էլ ավելի ակտիվ մասնակցեն բանակցություններին, որպեսզի հասնեն հակամարտության վերջնական լուծմանը` տարածաշրջանի բոլոր պետությունների կայունության համար:
ArmAr.am












