Հիլարի Քլինթոնը նախ կմեկնի Վրաստան
Հունիս 28, 2010թ. 16:17
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 1-5-ը նախատեսված արեւելաեվրոպական շրջագայության շրջանակներում այցելելու է Վրաստան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը: «Պետքարտուղարի այցը Վրաստան ԱՄՆ աջակցության հստակ արտահայտությունը կլինի Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Վրաստանը մեր շատ կարեւոր դաշնակիցն է, հատկապես Աֆղանստանի համատեքստում: Մենք նաեւ ուշադիր ենք այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերվում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- հավելել է նա:












