Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Եռանախագահների հայտարարությունը ճնշում է Ղարաբաղի նկատմամբ

Հունիս 28, 2010թ. 16:55

HJDՀՅԴ Հայ Դատի գրասենյակը խիստ քննադատել է երեք նախագահների հայտարարությունը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

“Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը պետք է նախ խիստ դատապարտեր Մարտակերտում հունիսի 18-ին Ադրբեջանի իրականացրած հարձակումը”,- ասել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, դա հին հայտարարությունն է, մի քիչ ավելին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին ուղղված կապիտուլացիայի սպառված կոչերով:

“Նրանց միասնական հայտարարությունը եւս մեկ անգամ ներկայացնում է միակողմանի այն բանաձեւը, որտեղ Ղարաբաղի նկատմամբ ճնշում է գործադրվում` գնալ խիստ վտանգավոր ու անդառնալի անվտանգության զիջումների: Դրա դիմաց անորոշ եւ ուժ չունեցող խոստում է ստանալու, որ իր կարգավիճակը կարող է վճռվել ինչ-որ չսահմանված գործընթացով, չսահմանված գործող անձանց կողմից, ապագայի ինչ-որ չսահմանված կետում: Երեք նախագահների այս հայտարարությունը նույնն է ինչ 2009 թվականի հուլիսի 10-ի հատարարությունը: Թերեւս, միայն մեկ տարբերությամբ` տարածքների օկուպացիայի նոր մեղադրանքներով”. ասված է Հայ Դատի հայտարարության մեջ:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն