Հեղինե Բիշարյան.«Համանախագահ երկրները շահագրգիռ են հիմնախնդիրը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով »
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնելով Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, նկատել է, թե այն մեկ անգամ ևս վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ցանկությունը և ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու գործում աջակցել հակամարտության կողմերին:
Նրա խոսքերով՝ Հայաստանն ավելի քան երկու տարի առաջ է հայտարարել, որ ընդունում և ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք: «Համանախագահ երկերների նախագահների հայտարարությունը, որը քայլ է՝ միտված ապագային, և որը հղում է կատարում 2009թ. Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել է որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Մեզ համար ընդունելի սկզբունքներ են՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, ընդ որում՝ ինքնորոշման ճանաչման միջոցով, ցամաքային ուղիղ կապը Հայաստանի և Արցախի միջև, ապահովվի անվտանգության միջազգային երաշխիքների առկայությունը։ Մենք հավատարիմ ենք այս սկզբունքներին և մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-նշել է Հ. Բիշարյանը: ArmAr.am












