Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանում թմրամոլների 30-35%-ը ուսանողներ են

Հունիս 28, 2010թ. 18:24

tmramolՉնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում մի շարք գերատեսչություններ ու ոչ կառավարական կազմակերպություններ զբաղված են թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարով, սակայն առկա խնդիրները մնում են չլուծված: Հերոյինի մեծաքանակ խմբաքանակ դեպի Ադրբեջան է ներկրվում Աֆղանստանից, Ռուսաստան և Եվրոպայից տեղափոխմանը: Այսպիսով, թմրամիջոցների տեղափոխման գլխավոր ուղիներն են՝ Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա, Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում լայնորեն օգտագործվող թմրանյութերից են՝ հերոյինը, տարբեր հոգեմեդ դեղերը, կանեփը, հաշիշն ու կոկայինը: Ընդ որում՝ ներքին պահանջարկը շարունակում է աճել: Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 300 հազարի, որոնց մեծամասնությունը հերոյին է օգտագործում:

Ադրբեջանում թմրամոլների 30-35%-ը ուսանողներ են, ընդ որում՝ թմրանյութեր օգտագործող երիտասարդ կանանց թիվը շարունակում է աճել:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Աֆղանստանում տարեկան 9 հազար տոննա ոփիում տեսակի թմրանյութ է արտադրվում, որը կազմում աշխարհում արտադրվող այդ թմրանյութի 93%-ը: «STRATFOR» ամերիյան կենտրոնի տվյալներով, աֆղանական թմրանյութերի տարանցիկ ուղիների 40%-ն անցնում է Իրանով՝ մուտք գործելով Ադրբեջան և Թուրքիա:

Ադրբեջանում թմրանյութերի շրջանառության մակարդակի աճի հետևանքով հանցագործությունների մակարդակն աճում է: Միայն 2009 թվականին, պաշտոնական տվյալներով մի քանի տոննա թմրամիջոց է հայտնաբերվել: Ադրբեջանում վերջին տարիների միտումները և թմրամիջոցների դեմ պայքարի թույլ միջոցները հիմք են տալիս կանխատեսելու, որ հետագայում ևս թմրանյութերի տարածումն ու օգտագործումն աճել են արձանագրելու:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն